Նորություն
27-05-2020
Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները
2020 թվականի մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում, զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի տնօրինության Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն։ Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ: Հարավկովկասյան երկաթուղին իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և իր կողմից զոհվածի ընտանիքին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը (և բարոյահոգեբանական, և նյութական):
Նկարներ
Այլ նորություններ
«Երևան» կայարանի այցելուներն այսուհետ կարող են օգտվել ուղեբեռի պահպանմ...
Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը...
ՀԿԵ-ն Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է փոխադրել ավելի քան 120 տոննա...
ՀԿԵ-ի գույքի գողությունների և չարամիտ վնասելու դեպքերն աճել են 2,5 անգ...