Նորություն
23-08-2021
ՀԿԵ մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով
Անցած հանգստյան օրերին անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Էներգետիկայի ձեռնարկության և Կենտրոնական աշխատակազմի թիմերը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեց 7 թիմ: Բացի առաջին եռյակից, հաղթանակի համար պայքարեցին Կապի և հեռամեխանիկայի ձեռնարկության, Վանաձորի ուղեմասի, Անվտանգության ծառայության և Փոխադրումների տնօրինության թիմերը:
Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան ՀԿԵ Արհմիութենական կազմակերպությունների միության կողմից:
Մրցաշարի կազմակերպիչն էր ընկերության Երիտասարդական խորհուրդը:
Նկարներ
Այլ նորություններ
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար հունիսի 18-ից կգործի Ալմաստ - ...
ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում ...
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառն...
ՀԿԵ-ն փորձնական ռեժիմով գործարկեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացք...