Նորություն
27-04-2021
ՀԿԵ-ն իրականացրել է ոսկու հանքաքարի տեղափոխումը Վանաձորից Արարատ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ոսկու հանքաքար է փոխադրել Վանաձոր կայարանից Արարատի ոսկու կորզման գործարան:
Ապրիլի 9-ին «Ասսաթ» ընկերությանը պատկանող բեռով 20 կիսավագոն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով, երկաթուղային ճանապարհով հաջողությամբ փոխադրվել է վերջնակետ:
ՀԿԵ-ն նաև տրամադրել է լրացուցիչ ծառայություններ՝ Վանաձոր կայարանի բեռների բակում պատրաստի արտադրանքի վերամշակման և պահպանման համար:
«Ասսաթ» ընկերությունում բարձր են գնահատել բեռնափոխադրման կազմակերպման մակարդակը: Ապագայում նախատեսվում է ոսկու հանքաքարի փոխադրում իրականացնել շարունակական հիմունքներով:
Նկարներ
Այլ նորություններ
Բախում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման հետևանքով...
«Նոր գաղափարներ ՀԿԵ-ի համար»...
ՀԿԵ-ն երկաթուղային ուղևորափոխադրումների ժողովրդականության աճ է արձանագ...
Հոկտեմբերի 13-ից փոփոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնաց...