«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղայիների արհմիության II միջազգային ֆոռումին, որը կայացավ սեպտեմբերի 21-ից մինջև 24-ը Օդեսա քաղաքում (Ուկրաինա): Հայաստանի երկաթուղայիններին ֆոռումում ներկայացրեցին ՀՀ երկաթուղայինների ճյուղային արհմիության նախագահ Աշոտ Խլխատյանը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի երիտասարդ մասնագետների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:
«ՀԿԵ»-ի ներկայացուցիչները ելույթ ունեցան զեկույցով, որում խոսվում էր ընկերության առաջնային խնդիրների մասին: Ամրապնդել կադրային պոտենցիալը, պաշտպանել երիտասարդ երկաթուղայինների իրավունքները «ՀԿԵ»-ում: Հայաստանի պատվիրակության զեկույցի զգալի մասը նվիրված էր «ՀԿԵ»-ի աշխատողների ուսուցմանը ՌԴ և ՀՀ-ում, Ճանապարհային կենտրոնի (ՃԿՈՒ) ստեղծմանը և հեռակառավարման տեխնիկական առարկաների ուսուցման կազմակերպմանը:
Ֆոռումի ավարտին մշակվել և ընդունվել է բանաձև, որում գրանցված են տարբեր հանձնարարականներ, այդ թվում աջակցել երիտասարդ մասնագետների զարգացմանը և ամրապնդել համագործակցությունը, ձեվավորել գործընկերային կապեր ԱՊՀ և Բալտյան երկրների երիտասարդ երկաթուղայինների միջև :
|