Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղում ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը

09.07.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հուլիսի 9-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 12,6%-ով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6,3%-ով: Բեռնումն ավելացել է 6,1% և 2,3%-ով համապատասխանաբար:
Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցեց 29,3%-ով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27,9%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12,4% և 7,5%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3,5%-ով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է 5%-նոց անկում:
2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6427 գնացք, որից 6408-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:
Առաջին կիսամյակում շարունակվել է գծի կապիտալ վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 7 կմ գիծ, տեղադրվել 3930 փայթե և 7840 երկաթբետոնե կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղևոր, ինչը 7,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7%, իսկ ներհանրապետականինը՝ 7,4%:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.