Արխիվ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարը ծանոթացել է Երևանի երկաթուղային հանգույցի հնարավորությունների հետ

04.07.2018


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հուլիսի 3-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին ներկայացրել է Երևանի երկաթուղային հանգույցի ձեռնարկությունների աշխատանքն ու հնարավորությունները: Նախարարը այցելեց նոր կոնտեյներային հարթակն ու պահեստի տարածք, հետաքրքրվեց իրականացվող բեռնային գործառույթներով և փոխադրվող բեռների ծավալների ավելացման հնարավորություններով:
Սերգեյ Վալկոն նախարարին ծանոթացրել է Ընկերության կողմից տարվող գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին: Ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն
այցի ժամանակ նախարարին պատմել են երկաթուղում կիրառվող ախտորոշման մեթոդների և միջոցների, գիծը ստուգող հատուկ վագոնի աշխատանքի, ենթակառուցվածքի արդիականացման մասին: Մասնավորապես, ՀԿԵ ղեկավարը նշեց, որ տարվող աշխատանքն արդեն տվել է իր դրական արդյունքը՝ եթե 2008 թվականին, երբ Ընկերությունը նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, գծի գնահատականը կազմում էր 650 միավոր, ապա 2018-ին՝ արդեն 77 միավոր, ինչը վկայում է գծի վիճակի և անվտանգության մակարդակի էական բարելավման մասին:
Լոկոմոտիվային դեպոյում նախարարին ներկայացրել են կատարվող վերանորոգման և վերականգնողական աշխատանքների ամբողջական շրջանակը, վերականգնվող ջերմա- և էլեկտրաքարշերը, տարբեր արտադրամասերի աշխատանքներն ու սարքավորումը:
Իսկ Ուսուցման ճանապարհային կենտրոնում Աշոտ Հակոբյանին պատմեցին կադրերի ուսուցման և վերապարտաստման, 54 հատուկ ուսուցման ծրագրերի մասին, որոնք թույլ են տալիս կադրերի պատրաստումն իրականացնել տեղերում, ծանոթացրեցին ուսումնական ձեռնարկներին:
Արտադրական օբյեկտներ այցից հետո նախարարը ծանոթացել է Երևանի երկաթուղային կայարանի աշխատանքին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.