Արխիվ

Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

15.06.2018


Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան – Բաթումի - Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:
Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղևոր: Ինչպես պարզվեց, Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին Ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել:
Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոյի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանի կողմից:
Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am:
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից մինչև 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից:
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Գնացքը ողջ երթուղու ընթացքում ուղեկցվում է Ոստիկացության աշխատակիցների կողմից, ինչի շնորհիվ ուղևորները կարող են իրենց լիովին պաշտպանված զգալ:
Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ երթևեկության ամբողջ ընթացքում:
2016 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 43 750, 2017 թվականին՝ 50 270, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը, երբ ուղևորների քանակը կազմել էր ընդամենը 8 600 ուղևոր:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.