Արխիվ

Մարտի 16-ից սկսվում է Երևան-Գյումրի-Երևան նոր արագընթաց էլեկտրագնացքի կոմերցիոն շահագործումը

12.03.2018

Մարտի 16-ից սկսվում է Երևան-Գյումրի-Երևան №100-101 նոր արագընթաց էլեկտրագնացքի կոմերցիոն (վճարովի հիմունքներով) շահագործումը:
Նոր էլեկտրագնացքն աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ:
Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 2,5 հազար դրամ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.