Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները հունվար-փետրվարին

05.03.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն մարտի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց հունվար-փետրվար ամիսներին աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, այս ժամանակահատվածում իրականացվել էր կարևոր նախագիծ՝ փորձարկվեց և առաջին երթ կատարեց Երևան-Գյումրի-Երևան նոր արագընթաց էլեկտրագնացքը:
Ամփոփելով տարվա առաջին երկու ամիսների արդյունքները՝ տնօրենն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր փոխադրումների դրական դինամիկա ինչպես նախատեսված, այնպես էլ անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Այսպես, վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-փետրվարին բեռնաշրջանառություն ծավալները 7,4%-ով գերազանցեցին նախատեսված և 11,1%-ով անցած տարվա արդյունքները:
Արտահանման ծավալները նախատեսված ցուցանիշի հետ համեմատ աճել են 14% և 9,9%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տեղական փոխադրումների աճը կազմեց 4,8% և 7,8%, իսկ ներմուծման՝ 21,6% և 9,1% համապատասխանաբար:
Գնացքի միջին քաշը 2017 թվականի հունվար-փետրվարի հետ համեմատ ավելացել է մոտ 1%, աճել են լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը և վազքը, տեղամասային արագությունը:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, վագոնների պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Վագոնների վերանորոգման ծավալները 2017-ի հետ համեմատ ավելացել են 20%, ավելացել են նաև լոկոմոտիվների տեխսպասարկման և վերանորոգման ցուցանիշները:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-փետրվարին երկաթուղին սպասարկել է 1950 գնացք, որից 1937-ը՝ ըստ չվացուցակի: Նշելով ուղևորատար գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը՝ դրանք կատարվել են լիովին, Սերգեյ Վալկոն հանձնարարեց շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի առաջին երկու ամիսներին գծի գնահատականը բարելավել է 3 կետով՝ կազմելով 75 միավոր:
Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ փետրվարին փոխադրվել է 22,9 հազար ուղևոր, ինչը 9,8% գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Իսկ ուղևորափոխադրումների ծավալը հունվար-փետրվարին ավելացել է 3%-ով:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, դրված խնդիրների ժամանակին կատարումը, ենթակառուցվածքի արդիականացումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.