Արխիվ

Հայաստանի վարչապետին են ներկայացվել «ՀԿԵ» ՓԲԸ նոր էլեկտրագնացքի հնարավորությունները

03.03.2018

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից գնված և մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքով:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն կառավարության ղեկավարին և նրան ուղեկցող ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին ու տարածքային զարգացման նախարար Դավիթ Լոքյանին պատմեց նոր գնացքի մասին, դրա առավելությունների և շարժակազմի թարմացման ուղղությամբ Ընկերության ծրագրերի մասին:
Վարչապետին տեղեկացրին, որ նոր արագընթաց էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:
Նախարարների, «ՀԿԵ» ՓԲԸ և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղեկցությամբ Գյումրի ժամանած վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ուղևորության համար, շարունակեց իր աշխատանքային այցը Շիրակի մարզ

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.