|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում հաստատված անբարենպաստ եղանակային պայմաններին: Այդ մասին հաղորդեց ՀԿԵ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը: Ինչպես հիշեցնում է Կ.Գրիգորյանը, ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում...
|
|
|
|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով աճել են 12,5%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հունվարի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 1,8 հազ. ուղևոր՝ 2011 թվականի հունվարին տեղափոխված 1,6 հազ.ուղևորի դիմաց:
|
|
|
|
|
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 210,3 հազար տոննա, ինչը 22,1% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2012 թվականի հունվարին ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 19,2% գերազանցեց նախատեսված ծավալը:
|
|
|
|
|
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անձնակազմին է ներկայացրել Ընկերության նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Ներկայացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «ՀԿԵ» ՓԲԸ նախկին ղեկավար Շևկետ Շայդուլլինը: Վլադիմիր Յակունինը վստահություն հայտնեց, որ ՀԿԵ-ի նոր նախագահի փորձը թույլ կտա պահպանել...
|
|
|
|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը մասնակցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած կոլեգիայի նիստին, որի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց. “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության 2012թ.-ի ներդրումային հասցեկան ծրագիրը եւ ընկերության կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները:
|
|
|
|
|
Հայաստանում տիրող անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում՝ անցյալ շաբաթվա վերջում բավականին դժվար իրավիճակ էր ստեղծվել Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում: Երկարատև ձյունից հետո նշված հատվածում առաջացան մոտ 6-մետրանոց ձյունակույտեր, իսկ մաքրման աշխատանքները դժվարացնում էր ուժեղ քամին: Ջաջուռ-Մայիսյան հատվածն առանձնանում է նաև բավականին դժվար ռելիեֆային պայմաններով. երկաթուղային գծերն անցնում են սարերի մոտակայքում:
|
|
|
|
|
Հայաստանում իր գործունեությունն ավարտող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը հանդիպեց այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Շ.Շայդուլլինը շհորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր օգնության և հոգևոր աջակցության համար:
«Ես միշտ զգացել էի Ձեր և Սուրբ Հայ Առառաքելական Եկեղեցու աջակցությունը: Դուք էիք այն առաջին հայը, ում հետ ես հանդիպեցի՝ ժամանելով Հայաստան:
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոներ: Այս օրերին ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, համաձայն որի հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու մասին համաձայնությունները /պայմանագրերը/ հարկման նպատակով որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր:
|
|
|
|
|
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և նրա հայ գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր այցելեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նախարարներին ներկայացրեց Հայաստանի երկաթուղու աշխատանքը, 2011 թվականին կատարված ծրագրերը և նախագծերը 2012 թվականի համար: |
|
|
|